News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կառավարության կառուցվածքի իրենց տարբերակը, որով առաջարկվում է ունենալ Ազգային անվտանգության նախարարությունը. «Այդտեղից դուրս է գալիս քննչական դեպարտամենտը եւ միանում է Քննչական կոմիտեին»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ՊԵԿ-ի քննչական մարմինը եւս պետք է միանա Քննչական կոմիտեին:

Նա ներկայացրեց այն 14 նախարարությունները, որոնք իրենք առաջարկում են ունենալ.

Ազգային անվտանգության նախարարություն,

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն,

Առողջապահության նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն,

Գյուղատնտեսության նախարարություն,

Կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն, Ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարություն,

Ներքին գործերի նախարարություն (ԱԻՆ-ը եւ ոստիկանությունը միասին)

Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն,

Պաշտպանության նախարարություն,

Տնտեսական զարգացման եւ նորարությունների նախարարություն,

Ֆինանսների նախարարություն (ՊԵԿ-ը ներառված է այստեղ)

Արդարադատության նախարարության փոխարեն՝

Իրավական հարցերի նախարարություն (Արդարադատության նախարարության փոխարեն):

Մարուքյանն ընդգծեց, որ այս կառուցվածքի դեպքում չկան մարմիններ, որոնք դուրս են մնում խորհրդարանական վերահսկողությունից, մինչդեռ իշխանության կողմից առաջարկված տարբերակում այդպիսի մարմիններ կան, որոնց թվում են ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ԱՎԾ-ն, ՊԵԿ-ը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ