News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պետք է հանի զորքերը Սիրիայից եւ հետո պահանջի, որ Ռուսաստանը հեռանա Վենեսուելայից՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախքան խորհուրդներ տալը, թե ով եւ ուր հեռանա, Միացյալ Նահանգներին պետք է իրականացնել Սիրիայից ելքի սեփական կոնցեպցիան»,- ասել է նա՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «Ռուսաստանը պետք է հեռանա» Վենեսուելայից։ ԱՄՆ նախագահի խոսքերով, այդ նպատակին հասնելու համար բոլոր միջոցները ընդունելի են։

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցությունը եւ աջակցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ