News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 25-ից 28-ը հերթական այցով Երեւանում էր Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձեւավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, ինչպես նաեւ Կանադայի եւ ԱՄՆ-ի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2018թ. համագործակցության ծրագրերի ամփոփումն եւ 2019թ. ու հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է պաշտպանական կրթության ոլորտում եւ ռազմական ուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ:

Մարտի 26-ից 28-ը կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության եւ ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում եւ Ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումների ժամանակ հյուրերին ներկայացվել են ՌՈւՀ-երի ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, խոհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքի վերաբերյալ բրիֆինգներ:

Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ունկնդիրների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ակադեմիական ղեկավար, Կանադայի ԶՈՒ պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն ներկայացրել է «Ռազմական որոշումների կայացման գործընթացը. հրամանատարի ու շտաբի դերը» եւ «Սպայական ու արհեստավարժ սերժանտական կազմերի փոխհարաբերությունները» թեմաներով բանախոսություններ:

Հայաստան կատարած այցի շրջանակում ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը ճանաչողական այցով եղել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է կրթօջախի, մասնավորապես՝ ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեության հիմնական ուղղությունները: ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբն այցելել է նաեւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Այցի արդյունքներն ամփոփվել են մարտի 28-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ հանդիպման ընթացքում: Զրուցակիցները քննարկել են ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգային հարցեր, նախանշել հետագա փոխգործակցության ուղիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ