News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 29-ին Երեւանում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 5-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում: Միջոցառումները սկսվեցին հայկական ծագմամբ ռուս ծովանկարիչ, Ղրիմում ստեղծագործած Հովհաննես Այվազովսկու հուշարձանին ծաղիկներ դնելուց: Դրանից հետո Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի ֆոյեում բացվեց «Ժողովրդի կամքի ուժը» խորագրով ֆոտոցուցահանդես, որը նվիրված է Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 5-ամյակին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Այնուհետ տեղի կունենա «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ժամանակակից միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով գիտագործնական համաժողով:

Միջոցառմանը կմասնակցեն Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի (Կառավարություն) փոխնախագահ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ից նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, մի շարք գիտնականներ եւ հասարակական, քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ 2014 թ. մարտին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման մասին հանրաքվե անցկացվեց: Հանրաքվեի մասնակիցների 95,5 տոկոսը կողմ քվեարկեց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ