News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վայրի բնության Համաշխարհային ֆոնդի ֆիննական բաժանմունքը հերթական ինտերնետ հեռարձակումն է թողարկել Ֆինլանդիայի կենդանական աշխարհի ներկայացուցիչների կյանքի մասին։ Ինչպես տեղեկացրել է Yle հեռուստաընկերությունը, հիմա ինտերնետ-օգտատերերը կարող են հետեւել ֆիննական բնաշխարհի վտանգավոր ներկայացուցիչների՝ իժերի կյանքին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Էկոլոգները խցիկը տեղադրել են այնտեղ, որտեղ օձերն սպասել են ձմռան ավարտին։ «Երբ մենք տեղադրում էինք տեսախցիկը, շատ օձեր տեսանք։ Բայց մենք չգիտենք, թե երբ են նրանք սկսելու տեղաշարժվել եւ երբ կարելի է նրանց տեսնել տեսանյութում»,- նախազգուշացրել է բաժանմունքի ներկայացուցիչ Յոնաս Ֆրիտցեն։

Կազմակերպությունում նշում են, որ հեռարձակումը վարվելու է մեկ ամիս։ Իժերը սովորաբար սողում են բնի խորքը հոկտեմբեր-նոյեմբերին եւ նորից հայտնվում մարտ-ապրիլին։

Իժը թունավոր օձերի միակ տեսակն է, որն ապրում է Ֆինլանդիայում։ Երկրում տարեկան գրանցվում է օձերի 50-150 խայթոց։ Ֆոնդում նշել են, որ առողջ չափահաս մարդու համար խայթոցը շատ մեծ սպառնալիք չի ներկայացնում, բայց երեխաների ու ծերերի համար կարող է խիստ վտանգավոր լինել։

Սա ֆոնդի կազմակերպած առաջին հեռարձակումը չէ Սոումիի վայրի բնության կյանքի մասին։ Մայիսին ինտերնետում ամեն տարի կարելի է տեսնել հազվադեպ սայմենյան փոկերի։ Բացի այդ, նկարահանվել են նաեւ սկյուռներ, հյուսիսային եղջերուներ, գիշատիչ թռչուններ, որոնք գրանցված են մի շարք երկրների Կարմիր գրքում, կուղխեր եւ թայմեն ձկներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ