News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսական երեք հեռուստաընկերություններ անդրադարձել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի թեմային:

ՌԴ-ի գլխավոր լրատվական ալիք «Ռոսսիա 24»-ը համարում է, որ Քոչարյանը քաղաքական հալածյալ է, Տեր-Պետրոսյանը՝ փորձառու սադրիչ, իսկ Փաշինյանը՝ անօրինականություն իրականացնող: Հեռուստաալիքի ռեպորտաժում, մասնավորապես, նշվում է, որ «1998-2008 թթ. Հայաստանի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին կալանել են, երբ նա հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն: Փաստաբանները նշում են, որ դա նման է պատվերով հաշվեհարդարի: Քոչարյանին վերագրել են բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ մարդու մահվան պատասխանատվությունը»:

ՏՎՑ հեռուստաալիքը «Արդարությո՞ւն, թե՞ հաշվեհարդար. ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին» խորագրով ռեպորտաժում նշում է, որ «Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը, ըստ իր կողմնակիցների, ի սկզբանե հիշեցնում էր քաղաքական հաշվեհարդար: Նրան առաջադրված մեղադրանքներն իսկապես անհեթեթ են: Դրա հետ մեկտեղ վերագրում են, օրինակ, սահմանադրական կարգի տապալումը: Չնայած ինչպես կարող էր նա տապալել, եթե այդ պահին, իսկ խոսքը վերաբերում է 2008 թվականին, Քոչարյանն ինքը երկրի առաջնորդն էր: Այդ կարգավիճակն, ի դեպ, ապահովում է նրան ցկյանս անձեռնմխելիություն: Սակայն երկրորդ փորձից դատարանին ստիպել են նաեւ դա շրջանցել»:

«Դա ամրագրված է Հայաստանի սահմանադրության մեջ: Եւ ահա գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը Հայաստանի սահմանադրությունը շրջանցելու համար Ռոբերտ Քոչարյանին 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունների համար դատելու նպատակով: Իսկ եթե դատարանն ազատազրկման վճիռ կայացնի, նա կշարունակի պայքարը: Այդ թվում, ըստ իս, նաեւ եվրոպական կառույցներում»,-հեռուստաալիքը մեջբերում է ՌԴ-ի Պետդումայի՝ ԱՊՀ-ի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով  հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինի խոսքերը:

«Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցաքննել են գեթ մեկ անգամ: Չնայած, փաստորեն, նա էր մարդկանց մահվան պատճառ դարձած 2008 թվականի ակցիայի առաջնորդը: Սակայն Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ այդպիսի անուշադրությունն ունի պարզ բացատրություն: Այդ նույն բարիկադներին այդ ժամանակ նրա կողքին կանգնած էր եւ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-նշվում է ռեպորտաժում:

ՆՏՎ հեռուստաալիքը հիշատակել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումը, որում բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում էին ցանկացած պարագայում Քոչարյանին ձերբակալելու հարցը:

«Եթե Քոչարյանի գործը կարճվի, ապա դա կլինի նոր իշխանությանն ուղղված ուժգին քաղաքական հարված, եւ դա հասկանում են վարչապետի գրասենյակում»,-ամփոփվել է ռեպորտաժում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ