News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում գիտնականներն ուսումնասիրել են գորտերի զուգավորման վարքագիծը եւ զարմանքով պարզել, որ դոդոշների առնվազն երկու տեսակ մթության մեջ լույս է արձակում, տեղեկացնում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով LiveScience-ին։

Ընդ որում՝ այդ լուսարձակումը երեւում է միայն ուլտրամանուշակագույնով։ Կենդանաբաններն առայժմ չեն պարզել, թե ինչու է դա անհրաժեշտ. ոմանք կարծում են, որ դա հեշտացնում է զուգընկերոջը գտնելը, մյուսների կարծիքով՝ դա վախեցնում է գիշատիչներին։

Պորտալը նշում է, որ այս դեպքում խոսքը ֆլուորեսցենցիայի մասին է՝ անհամեմատ ավելի հազվադեպ երեւույթ, քան բիոլյումինեսցենցիան, երբ լուսարձակումը գոյանում է քիմիական ռեակցիայի արդյունքում։ Ֆլուորեսցենցիան առաջանում է այն ժամանակ, երբ հատուկ մոլեկուլները որսում են լույսը, որպեսզի փոխանցեն հետագայում։ Կենդանական աշխարհում ֆլուորեսցենցիան հանդիպում է մարջանների, կարիճների, կրիաների եւ քամելեոնների մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ