News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

easyJet ավիաընկերության ուղեւորուհին օղի խմելուց հետո թռիչքի ժամանակ սպառնացել է կոտրել ուղեկցորդուհիների դեմքը, տեղեկացնում է Լենտա Ռու.-ն՝ հղում կատարելով Independent-ին։

20-ամյա ուսանողուհի Դոնիկա Բրաունը Բարսելոնա-Լիվերպուլ չվերթ կատարող ինքնաթիռում էր։ Վկաների խոսքով՝  աղջիկը մի լիտր օղի է խմել օդ բարձրանալուց հետո 40 րոպեի ընթացքում եւ սկսել գոռգոռալ ընկերոջ վրա։

Դրանից հետո աղջկան խնդրել են գնալ օդանավի պոչամաս։ Նա համաձայնել է, բայց հետո նորից վերադարձել ու սկսել է հաշիվներ պարզել ընկերոջ հետ։

Այդ ժամանակ ուղեկցորդները փորձել են հանգստացնել նրան, եւ Բրաունը սպառնացել է, թե կջարդի նրանց դեմքը։ Աղջկան հաջողվել է հանդարտեցնել միայն այն բանից հետո, երբ անձնակազմի անդամներն ասել են, որ հետ կշրջեն ինքնաթիռը։

Վայրէջքից հետո ոստիկանությունը ձերբակալել է Բրաունին, նա կկանգնի դատարանի առաջ։ Նրան տուգանել են 50 ֆունտ ստեռլինգ եւ պարտավորեցրել վճարել 30 ֆունտ փոխհատուցում ինքնաթիռի ուղեւորներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ