News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում ապրիլյան պատերազմի մասին հիշեցնում է միայն արկերի հետքերը։ 2016թ․-ի ապրիլին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով գյուղին հասցված վնասը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։

NEWS.am-ի հետ զրույցում Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը պատմեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հիմնականում տների տանիքներն ու պատուհաններն էին վնասվել։

«Ամբողջը վերականգնել ենք։ Ապրիլյանի ժամանակ նաեւ դպրոցն էր վնասվել, ամբողջությամբ վերանորոգել ենք, հետեւանքներն ընդհանրապես չեն էլ երեւում։ Բացի դրանից, քառօրյայից հետո ամբողջ գյուղում լուսավորում է անցկացվել։ 10 ընտանիքի համար տուն ենք վերանորոգել այս երեք տարիների ընթացքում»,- ասաց գյուղապետը։

Զավեն Ավանեսյանն ապրիլյան պատերազմի առաջին վիրավորներից է։ Գիշերը ժամը 03։00-ի սահմաններում, երբ առաջին արկն ընկել է գյուղի վրա, Ավանեսյանը դուրս է եկել՝ բնակչության տարհանումը կազմակերպելու համար, հաջորդ արկը հենց իր մեքենայի վրա էր ընկել․ «Մեզ ասել էին, որ պատրաստ լինենք, որ ամեն պահի մարդկանց տարհանենք, առաջին արկը ընկնելուց հետո որոշեցինք, որ տարահանումն սկսում ենք, նստեցի մեքենաս ու երկրորդ արկը պայթեց մեքենայի վրա։ Ես վիրավորվեցի, ինձ տեղափոխեցին հիվանդանոց, բայց հեռախոսով կապի մեջ եմ եղել բնակիչների հետ, զգուշացրել եմ, որ դուրս գան գյուղից»։

Գյուղապետը, ի դեպ, միակն է, որ տուժել է գյուղում, չնայած որ ապրիլի 2-ի գիշերը 2 արկ տների վրա է ընկել, եւս 2-ը՝ հիդրոէլեկտրակայանի։ Արկի պայթյունից տուժած տներից մեկը պատկանում է 66-ամյա Դարիել Ղազարյանին։

«Լուսադեմին զանգեցին, թե Թալիշը չկա, ձեր գլխի ճարը տեսեք ու դուրս եկեք, սկսեցինք հագնվել, որ դուրս գանք, էդ պահին արկը պայթեց ու խփեց մեր տանը, պայթյունի ալիքն էլ ինձ պատովը խփեց, տան կեսն ավերվեց, արագ դուրս եկա սենյակից։ Բոլորով հավաքվեցինք դպրոցի նկուղում, հետո զորամասի ավտոբուսը մեզ հանեց գյուղից։ Մեր մտքով էլ չէր անցնում, որ դուրս ենք գալիս ու դուրս ենք գալիս, 1,5 ամիս դուրսն ենք մնացել, բայց լավ ա՝ ով ինչով կարողանում, մեզ օգնում էր»,- հիշում է նա։

Դարիել պապի խոսքով, երբ նույնիսկ գյուղի վրա կրակում էին, զարմանում էին՝ մի՞թե խաղաղ բնակչության վրա են կրակում․ «Ապրիլյանից հետո էլ սաղ հետ եկան գյուղ, ոչ մեկը մեր մոտից չի բացակայել, մեր հողն ա, թողնենք, իրանց ուրախանա՞ն, չի լինելու տենց բան»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ