News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անցկացնում է մրցույթ՝ նվիրված ապրիլի 7-ին նշվող Մայրության եւ գեղեցկության տոնին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սիրելի անձին շնորհավորել՝ օգտագործելով 7 բառ, եւ նշել նրա էջը նույն մեկնաբանությունում։ 15 ամենաշատ հավանած մեկնաբանությունից հատուկ ծրագրի միջոցով՝ պատահական ընտրանքի սկզբունքով կընտրվեն երեքը, որոնք էլ կստանան նվերներ՝ Huawei AM61 անլար ականջակալ եւ Puridea X01 շարժական մարտկոց (powerbank)․

«Ապրիլի 7-ն այն գեղեցիկ տոներից է, երբ ցանկանում ենք ամենագեղեցիկ խոսքերն ասել սիրելիներին։ Իսկ դրա հետ նաեւ հաճելի եւ օգտակար նվեր ստանալը, կարծում եմ, հիանալի լրացում կլինի։ Սիրով շնորհավորում եմ բոլոր ներկա եւ ապագա մայրերին այս հիանալի եւ ջերմ տոնի կապակցությամբ, դե իսկ մենք ցանկացած առիթ օգտագործում ենք մեր թանկագին բաժանորդներին հաճելի անակնկալներ մատուցելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մեկնաբանությունները կարելի է տեղադրել մինչեւ 2019 թ. ապրիլի 5-ի 14:00-ը։ Հաղթողները կհայտարարվեն ապրիլի 6-ին ժամը 14։00-ին Beeline Armenia Ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ 

Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուքի այն օգտատերերը, ում անունն ու ազգանունը համընկնում է անձնագրային տվյալների հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ