News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմից նախեւառաջ հակառակորդը պետք է դասեր քաղի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում վիրավորված Հայկ Սեխլիյանը։

«Քառօրյան ցույց տվեց, որ ոչ միայն զինվորն է առաջնագծում կանգնած, այլ ամբողջ հայ ազգը։ Մեր մտածելակերպն այնպիսին է, որ երբ ինչ–որ ծանր խնդրի առաջ ենք կանգնում, ազգովի մեկ ենք դառնում, եւ դա 2016 թվականին ապացուցվեց»,–նշեց նա։

Հայկ Սեխլիյանը պնդեց՝ բանակը միշտ կազմուպատրաստ է. «Մեր բանակը միշտ կազմուպատրաստ է, ուղղակի թույլ ենք տալիս, որ հակառակորդի արկածախնդրությունը հասունանա, նոր պատժենք։ Մենք փորձել ենք ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցային սեղանի շուրջ լուծել, սակայն Ադրբեջանը անընդհատ փորձում է ոտնձգություններ անել, բայց դա նրանց չի հաջողվում»։

Ապրիլյան պատերազմի մասնակիցը պնդում է՝ փամփուշտների վերջանալու խնդիր այդ օրերին չի եղել. «Փամփուշտների վերջանալու խնդիր չի եղել, պարզապես հակառակորդը բարձունքը վերցնելով անընդհատ գնդակոծում էր դիրք տանող միակ ճանապարհը։ Մի քանի ժամ անց բարձունքը կրկին մերն է եղել։ Մի քանի ժամ եղել է, որ փամփուշտը վերջացել է, ոչ թե բանակը փամփուշտ չի ունեցել։ Բանակում փամփուշտ կա»։ 

Հայկ Սեխլիյանը, սակայն, դժգոհ է՝ պետությունը բավականաչափ հոգածություն չի ցուցաբերում ապրիլյան պատերազմի վիրավորների նկատմամբ։ «Երեք տարի է՝ նույն խնդրի առաջ ենք կանգնած։ Մեր կառավարությունը ոչ թե ամեն մեկին ինչ–որ 50 կամ 100 հազար պետք է տա, այլ հնարավորություն տա արտերկրում բուժումները շարունակելու։ Գերմանիայում հետազոտվել եմ, ասել են՝ 6 շաբաթում առանց ձեռնափայտի կքայլեմ, Հայաստանում ասում են՝ վերականգնողական կենտրոն մենք էլ ունենք, կբուժենք, սակայն չեն բուժում»։

Նա վիրավորվելուց հետո 3-4 անգամ եղել է Թալիշում, ասում է՝  Թալիշը կանչում է. «Մենք ֆիզիկապես այստեղ ենք, բայց մեր հոգին այնտեղ է»։

Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող Հայկ Սեխլիյանը 2016 թվականի ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում մարտական առաջադրանք կատարելիս ողնուղեղի բեկորային վիրավորում է ստացել: Ստեփանակերտի հոսպիտալում վիրաբույժները նրա ողնաշարից հանել են արկի բեկորը, որից հետո նրան տեղափոխել են Երեւան, որտեղ հանել են ավելի փոքր՝ երկրորդ բեկորը: Այժմ նա վերականգնողական կուրսեր է անցնում «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ