News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը ստում է իր զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ ալ Մուալեմը Վենեսուելայի պաշտոնակցի՝ Խորխե Արեասայի հետ Դամասկոսում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ ամերիկյան վարչակազմը ստում է իր ուժերը դուրս բերելու հաշվով, որոնք  Սիրիայում են գտնվում ապօրինաբար։ Նա նշել է, որ պատերազմն ահաբեկչության դեմ ավարտված չէ, «Սիրիայի դեմ դավադրությունը շարունակվում է ռազմական ագրեսիայի եւ տնտեսական շրջափակման միջոցով՝ Իսրայելի օգտին ճգնաժամը ձգձգելու նպատակով»։

Այս տարեսկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ամերիկյան զինվորականներին Սիրիայից դուրս բերելու մասին՝ «Իսլամական պետության» դեմ տարած լիակատար հաղթանակից հետո։

Փետրվարին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելն ասել էր, որ ցամաքային զորքերը կսկսեն դուրս բերել մի քանի շաբաթ հետո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ