News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի բնակչության զանգվածային սպանության հերթական տարելիցի հետ կապված, որը 1992 թվականի ապրիլի 10-ին իրագործել են Ադրբեջանի Հանրապետության զինված կազմավորումները, հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ռուս-հայկական կազմակերպության Համակարգող խորհուրդը (ՌՀԿ ՀԽ):

Հայտարարության մեջ նշված է. «Ամեն տարի ապրիլը հիշեցնում է ինչպես Ադրբեջանի սահմռկեցուցիչ հանցագործությունների, այնպես էլ լռության մատնելու եւ ժխտելու քաղաքականության մասին: Այս քաղաքականությունը կանաչ լույս է վառում ցեղասպանություն իրագործող Ադրբեջան պետության նորանոր հանցագործությունների ճանապարհին:

Ադրբեջանում հայ բնակչության դեմ իրագործված բազմաթիվ հանցագործությունների, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ հանրապետության այլ շրջաններում ջարդերի ու կոտորածների թվում հատուկ տեղ ունի հայերի զանգվածային ու սահմռկեցուցիչ սպանությունը ղարաբաղյան Մաղարա գյուղում, որը 1992-ի ապրիլին իրագործել են ադրբեջանցի ավազակները:

1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը իշխանությունների հրամանով Լեռնային Ղարաբաղի հայաբնակ Մաղարա գյուղում իրագործել են ցեղասպանության հանցագործություններ: Սա իր դաժանությամբ խաղաղ բնակիչների անմարդկային զանգվածային սպանություն էր: Իրավապաշտպան կազմակերպությունների եւ հայկական աղբյուրների տվյալներով, որոնք հիմնված են վկաների ցուցմունքների վրա, սպանվել է 52 մարդ, 66-ը պատանդառվել (մեկ տարեկան երեխայից մինչեւ 92-ամյա ծերունի): 19 պատանդի ճակատագիրն առ այսօր անհայտ է: Երկու շաբաթ հետո գյուղը երկրորդ հարձակմանն է ենթարկվել, բնակչությունը բռնությամբ վտարվել է, տները կողոպտվել են եւ հրկիզվել: Գյուղը փաստացի երկրի երեսից ջնջվել է:

Ցավալի է, բայց փաստ, որ Ռուսաստանում սակավաթիվ լրատվամիջոցներ են գրել այս զազրելի հանցագործության՝ խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանության մասին: Ռուսաստանում այս աղաղակող փաստի լռությունից արդեն 27 տարի է անցել:

Մինչդեռ Ադրբեջանում ռազմական հանցագործները իրենց ստոր արարքների իրագործման համար հայտնվում են հերոսների կարգում: Արժի թեկուզ հիշել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին, որը 2006 թվականին Հունգարիայում համատեղ ուսուցման ժամանակ կացնահարել էր քնած հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին: 2016 թվականի ապրիլին Ադրբեջանն, այսպես կոչված, ապրիլյան պատերազմում՝ Արցախի Հանրապետության դեմ քառօրյա լայնածավալ ագրեսիայի ժամանակ իրականացրեց հանցագործությունների հերթական շղթան: Այդ ժամանակ Ադրբեջանի «փառապանծ զինվորականները», իսկ իրականում ռազմական հանցագործները առանց խղճի խայթի պարծենում էին իրենց «հաղթավարներով»: Արցախի Պաշտպանության բանակի շարքային Քյարամ Սլոյանի մարմինը գլխատվել էր նրա մահից հետո, իսկ մայոր Հայկ Թորոսյանը գլխատվել էր դեռեւս ողջ լինելով: Ընդ որում՝ ադրբեջանցի զինվորականն ինքը հպարտությամբ խոստովանել է իր կատարած գազանության մասին։ Ու այդ գլխատող մարդասպանը 2016 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Ադրբեջանցի զինծառայողները գլխատել են նաեւ 68-ամյա պայմանագրային զինծառայող, վարորդ Հրանտ Ղարիբյանին։

Ադրբեջանը հսկայական ջանքեր է գործադրում, որպեսզի մոռացության տա իր պատմության խայտառակ էջը։ Բայց անհնար է ժողովրդի հիշողությունից ջնջել Ադրբեջանի ահավոր զանգվածային հանցագործությունները հայերի հանդեպ, այն է՝ հայ ռազմագերիների ու խաղաղ բնակիչների գլխատումը, որոնք ավելի ուշ գործադրեցին իսլամական ահաբեկիչները Սիրիայում...

Նախկինի պես լռության է մատնվում եւ լկտիաբար խեղաթյուրվում խնդրի էությունը, լռության են մատնվում ճշմարտությունն ու հանցագործությունների փաստերը, սերմանվում է կեղծավոր սիմետրիկ վերաբերմունք դահճի ու մշտական ագրեսիայի օբյեկտի հանդեպ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ պատմության ադրբեջանական բոլոր դասագրքերում Ռուսաստանը ներկայացված է որպես զավթիչ ու հիմնական թշնամի Հայաստանի եւ Իրանի հետ միասին։

Ադրբեջանը, որն իր պետական գաղափարախոսության հիմքում դնում է հայատյացությունը, չի կարող անվերջ մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը եւ խուսափել նացիստական ու ֆաշիստական գաղափարախոսության իրականացման պատասխանատվությունից։

Ռուս հասարակությունը պետք է իմանա ամբողջ ճշմարտությունն Ադրբեջանի կողմից մարդկության դեմ բազմաթիվ հանցագործությունների մասին, ներառյալ Մարաղա գյուղի խաղաղ բնակիչների հանդեպ կազմակերպված դժոխքը։ Հասարակությունը պետք է իմանա այս ճշմարտությունը թեկուզեւ 27 տարի անց։

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը.

-        դատապարտում է զանգվածային սպանությունները. հանցագործություններ՝ կատարված ադրբեջանցի զինվորական կազմավորումների կողմից Ղարաբաղի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ;

-        հայտարարում է, որ խաղաղ գյուղացիների զանգվածային սպանությունները՝ կատարված Ղարաբաղի Մարաղա գյուղում, հանցագործություն են մարդկության դեմ եւ վաղեմության ժամկետ չունեն;

-        պահանջով դիմում է Ռուսաստանի եւ Հայաստանի հասարակական կազմակերպություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ ռազմական հանցագործներին հետապնդելու համար ստեղծված միջազգային դատական մարմինների հետ համատեղ ակտիվացնել Ադրբեջանի Հանրապետությունից իսկական մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործունեությունը։

Համոզված ենք, որ կգա օրը, երբ արդարությունը կհաղթանակի եւ ռազմական հանցագործները՝ հանձինս Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների, կենթարկվեն խիստ պատժի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ