News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ կարող է շանտաժով խոսել, դա շատ վատ գործելակերպ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մտահոգություններին, որ «Սպայկայի» տնօրենի կալանավորման պատճառով մթերումը կարող է տուժել։

«Այսինքն՝ ցանկացած ընկերություն էլ կարող է ասի՝ ա՛յ, հարկեր եք ուզում մեզանից, ուզում եք մենք հարկեր վճարենք կամ չվճարված հարկերը վճարենք, ուրեմն գյուղացու նկատմամբ էս կանենք, էն կանենք, դա ի՞նչ ձեւ է»,– ասաց Փաշինյանը։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

«Սպայկա» ընկերության աշխատակիցները դուրս են եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ տնօրենի կալանավորման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ