News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգու Բինգո անունով վագրի բուժման աշխատանքներին աջակցելու համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին: Այս մասին տեղեկանում ենք Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից:

«Բինգոյի բուժման աշխատանքներում Երեւանի կենդանաբանական այգու թիմին աջակցելու համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին:

Այսօր նա տեղեկացավ կենդանու ընդհանուր վիճակի մասին, ծանոթացավ կատարված հետազոտությունների արդյունքներին, բավական երկար հետեւեց կենդանու վարքին:

Միխայիլ Ալշինեցկին ծանոթացավ նաեւ մյուս կենդանատեսակների պահման պայմաններին, վիճակին եւ Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի հետ փոխանակեցին պրակտիկ փորձի որոշակի գիտելիքներ:

Հիշեցնենք, որ 2018 թ.-ի հոկտեմբերի վերջին, երբ Երեւանում անցկացվում էր Եվրասիական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱՐԱԶԱ) 24-րդ կոնֆերանսը, համագործակցության հուշագիր կնքվեց Երեւանի եւ Մոսկվայի կենդանաբանական այգիների միջեւ:

Միխայիլ Ալշինեցկին Մոսկվայի կենդանաբանական այգում աշխատում է 1994 թվականից, 2005 թվականից՝ որպես գլխավոր կենդանաբույժ:

Ավարտել է Մոսկվայի պետական անասնաբուժության եւ բիոտեխնոլոգիաների ակադեմիան, հանդիսանում է ԵԱՐԱԶԱ-ի վետերինար աշխատանքային խմբի նախագահը:

Տեղեկացնենք, որ Մոսկվայի կենդանաբանական այգին Եվրոպայի հին այգիներից մեկն է (բացվել է 1864 թ.-ին), որն այսօր իր այցելուներին է ներկայացնում մոտ 1130 կենդանատեսակ եւ որը աշխարհի ամենաշատ այցելու ունեցող կենդանաբանական այգիների տասնյակում է:

Հիշեցնենք՝ Կենդանաբանական այգին նախորդ շաբաթվա սկզբում տեղեկություն էր տարածել, որ Այգու բենգալյան վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել»,–ասված է գրառման մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ