News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարն ընդունել է ԱՊՀ ՀՕՊ համադրման կոմիտեի նիստի մասնակիցներին։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի   10-ին ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին (ԱՊՀ ՊՆԽ) առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստին և ՀՕՊ (ՌՕՈՒ և ՀՕՊ, ՕՊՈՒ, ՕՏՈՒ) զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքներին մասնակցելու նպատակով  Հայաստանում գտնվող ԱՊՀ պետությունների`  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ՀՕՊ ոլորտի պատասխանատուներին և ԱՊՀ ՊՆԽ քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ ՀՕՊ համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, հակաօդային պաշտպանության խնդիրներ: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հայաստանի միջազգային ռազմական համգործակցության առաջնահերթ ուղղություններից մեկի` հակաօդային պաշտպանության ոլոտում փոխգործակցության հետագա զարգացումը:

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստի մասնակիցներն ապրիլի 10-ին այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ