News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2019 թվականի ապրիլի 10-ին ժամը 17:24-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցի սկզբնամասում, եղնիկի ձագն ընկել է Աղստեւ գետը, կենդանուն գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տավուշի մարզային փրկարարական վարչության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել Իջեւանի ՀՓՋ մարտական հաշվարկը: Ժամը 18:00-ին հրշեջ-փրկարարները, Աղստեւ գետից անվնաս դուրս են բերել կենդանուն եւ հանձնել բնապահպանության աշխատակիցներին:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք. «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանին բաց է թողնվել վայրի բնություն։ Շնորհակալ ենք նաեւ դեպքի մասին ահազանգող քաղաքացիներին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ