News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեհաստանի իշխող «Իրավունք եւ արդարություն» (PiS) կուսակցությունը «մերժում է եվրոն՝ համարելով, որ Վարշավան պետք է ընդունի միասնական եվրոպական արժույթը միայն այն ժամանակ, երբ նրա տնտեսությունը հասնի Գերմանիայի մակարդակին։ Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին՝ հայտնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի մայիսին կայանալիք ընտրություններից առաջ՝ Կաչինսկին ասել է․ «Մենք «ոչ» ենք ասում եվրոյին, «ոչ»՝ եվրոպական գներին»։ Մի օր մենք կընդունենք եվրոն, քանի որ մենք լի են դա անելու հաստատակամությամբ, եւ մենք ԵՄ անդամ ենք, սակայն մենք եվրոն կընդունենք, երբ դա բխի մեր շահերից»։ Նա նաեւ հավելել է, որ դա տեղի կունենա, երբ Լեհաստանի ՀՆԱ-ն իր մակարդակով մոտ լինի Գերմանիայի ՀՆԱ-ին։

Համաձայն ԵՄ կազմի մեջ մտնելու Լեհաստանի պարտավորությունների, Լեհաստանը պետք է ինչ-որ պահի մտնի եվրոգոտի։

Հարցումները ցույց են տվել, որ թեեւ լեհերի մեծ մասը կողմնակից է երկրի անդամակցությանը ԵՄ-ին, եվրոյի հարցում նրանք այնքան էլ միակարծիք չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ