News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
USD
476.68
EUR
537.65
RUB
7.61
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի այրի Միրա Մարկովիչը մահացել է 77 տարեկան հասակում, հաղորդում է Meduza –ն՝ հղում կատարելով Սերբիայի Ռադիոյին եւ հեռուստատեսությանը:

Կյանքի վերջին տարիները Միրա Մարկովիչն անցկացրել է Ռուսաստանում: Որոշ տվյալների համաձայն՝ Միլոշեւիչի այրին մահացել է Սոչիի հիվանդանոցում, այլ տվյալներով՝ մոսկովյան բժշկական կենտրոններից մեկում: Blic պարբերականը հաղորդում է, որ Մարկովիչի մահվան պատճառը թոքաբորբն էր:

Միրա Մարկովիչն ակտիվորեն մասնակցում էր քաղաքական կյանքին, մասնավորապես, գլխավորում էր «Հարավսլավիայի աջեր» կուսակցությունը, ինչպես նաեւ համարվում էր Սլոբոդան Միլոշեւիչի գլխավոր խորհրդականներից մեկը նրա ամբողջ գործունեության ընթացքում:

2000 թվականին Միլոշեւիչը զրկվել էր իշխանությունից, այնուհետեւ հանձնվել նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային տրիբունալին: 2006 թվականին նա մահացել է բանտային խցում նախքան դատավարության ավարտը:

2003 թվականին Միրա Մարկովիչը տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ, ինչպես հաղորդվում էր, նա իր որդու հետ ստացել էր փախստականի կարգավիճակ: Սերբիայի իշխանությունները հայտարարել էին միջազգային հետախուզում Մարկովիչի նկատմամբ, սակայն Ռուսաստանը հրաժարվել էր հանձնել Միլոշեւիչի այրուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել