News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի եւ ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրման համար ոստիկանության մի խումբ ծառայողների պարգեւատրել է հետեւյալ մեդալներով:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու մասին:

«Իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Իշխանի Քոչարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»:

Բացի այդ, քիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ, 20-րդ, 24-րդ եւ 25-րդ հոդվածների.

Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի եւ ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողների պարգեւատրել՝

Մարտական ծառայության մեդալով՝

Իլյա Իլյայի Սարգսյանին Ոստիկանության զորքերի (1001 զորամաս) շտաբի կապի բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Սամվել Լեւանի Դոնագանյանին Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ, ավագ ենթասպա

Մխիթար Գոշի մեդալով՝

Արմեն Պատվականի Ղուկասյանին Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ

Նելլիկ Նորիկի Մանանդյան Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով՝

Արայիկ Վազգենի Առաքելյանին Ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Տիգրան Վարդանի Կարապետյանին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Հայկ Ալբերտի Մուրադյանին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Էդգար Ռոբերտի Այդինյանին Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Հովհաննես Ավետիքի Արիստակեսյանին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր

Մնացական Սերգեյի ԿուդիեւինՈստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր

Սաշա Հենրիկի Սարգսյանին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա

Երախտագիտության մեդալով՝

Արտակ Հենրիկի Ադամյանին Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, անձնակազմի հաշվառման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Վարդան Ժորժիկի Պետրոսյանին Ոստիկանության ֆինանսաբյուջետաին վարչության պետի տեղակալ

Գագիկ Գարուշի Գեւորգյանին Ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական եւ զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արգամ Սարիբեկի Սանասարյանին Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի վարման եւ սպասարկման բաժնի պետ

Մերի Մուշեղի Անդրասյանին Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության կազմ-մեթոդական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել