News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Թեկնածուն հնարավոր է վատ է տիրապետում հռետորության արվեստին, բայց նա լավ մասնագետ է եւ ոչ մի ընդհանուր բան չի ունեցել նախկին իշխանությունների հետ:

Ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի քննարկմանն այս մասին ասաց  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա մասնավորապես տարակուսանք հայտնեց  իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների դիրքորոշման կապակցությամբ:

«Այո, ինձ նույնպես դուր չեն գալիս Գոռ Հովհաննիսյանի էջի որոշ հրապարակումները եւ ես հնարավոր է ոչ բոլոր հարցերում են նրա հետ համաձայն:

Բայց ասացեք ինձ, խնդրում եմ՝ ինչի՞ համար եք սար ու ձոր ընկնում: Ինչու՞ եք հրավիրել այս մարդուն, եթե ի սկզբանե դեմ էիք նրա թեկնածությանը եւ չէիք պատրաստվում սատարել», - նշեց Մարուքյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը կպաշտպանի Հովհաննիսյանի թեկնածությունը՝ որպես մասնագետի, քանի որ «թերություններ կարելի է նաեւ ցանկացած թեկնածուի դեպքում գտնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ