News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեր ճանապարհաշինական ծրագրերը մի քանի մասի  է բաժանված, դրանք են՝ միջին նորոգման, հիմնանորոգման եւ լրացուցիչ հիմանորոգման, ինչպես նաեւ դոնորների աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Համայնքային ճանապարհներով, որոնք վերանորոգվում են, մենք չենք զբաղվում, զբաղվում ենք միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներով,ինչպես նաեւ կենսական նշանակության ճանապարհների ծրագրերի  շրջանակներում համայնքները կապում է միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհներին։ Ես պետք է խնդրեմ, որ համայնքների ներսի ճանապարհների հարցերով քաղաքացիները դիմեն մարզպետարաններ կամ համայնքապետարաններ»,- նշեց նա։

Արշակյանը կարեւորեց նախարարության աշխատանքում տեխնոլոգիաների համակցման դերը՝ շեշտելով որ առաջիակյում ստեղծվող Բարձր տեխնոլոգիական նախարարությունը պատասխանատու է լինելու նաեւ թվայնացման համար․ «Առաջիկայում հնարավոր կլինի օնլայն տեսնել, թե ճանապարհի որ հատվածը, որ ընկերության կողմից, ինչ գնով, ինչ հսկողությամբ, երբ է կառուցվելու, որը հնարավորություն կտա տարիների ընթացքում հասկանալ օրինակ ով է պատասխանատու քանդված ճանապարհի համար»։

Խոսելով հիմնանորոգման մասին, նախարարն ասաց, որ այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ։

Միջին նորոգման աշխատանքներ, նրա խոսքով,  կկատարվեն Երեւան–Ապարան ճանապարհի, Ջերմուկի, Սեւանի տարածքում։

«Երեւանից դեպի Վրաստանի սահման պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ։ Հարավային ուղղությամբ էլ` դեպի Մեղրի ընկած հատվածում կլինեն նորոգումներ։ Նախորդ 5 տարիների համեմատ` այս տարի աննախադեպ քանակով ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք կատարելու` խոսքը 300 կիլոմետրից ավել ճանապարհի մասին է»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ խոսքը Հյուսիս-հարավի եւ Մ6-ի մասին չէ։

«Հիմնական շեշտը պետք է դնենք Հայաստանը տրանզիտ գոտի դարձնելու ուղղությամբ՝ դեպի Վրաստան եւ Իրան։ Այս տարի այս ուղղությամբ 15 միլիարդից ավելի ճանապարհաշինության համար գումար ենք հատկացնելու»,- ասաց նախարարը։

Խոսելով Մ6 ճանապարհի (Վանաձոր-Ալավերդի-Վրաստան) կառուցման մասին` նախարարը նշեց, որ Վանաձորից Թումանյանի կայարան գնացող հատվածի շինարարությունն արդեն ավարտվել է, եւ մյուս տարի կունենանք Հայաստանից Վրաստան գնացող բարձրորակ ճանապարհ։

Նրա փոխանցմամբ՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հետ կապված էլ այս տարի պետք է ավարտեին Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածը, սակայն նախկինում որոշ ուշացումների պատճառով չեն կարողանալու այն ամբողջությամբ ավարտել։ «Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ավարտի վերջնաժամկետի հետ կապված այս պահին բանակցություններ են գնում»,-հայտնեց նախարարը՝ շեշտելով, որ առաջնահերթությունը այս պահին Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածն է:

Նախարարը նշեց, որ Տրանշ 3-ում հիմա էլ շինարարական աշխատանքներ են ընթանում, այս  տարի  նախատեսվում է  ավարտել Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի հատվածը․ «Մենք ունենք մեծ նախագիծ՝ Սիսիան-Քաջարան հատվածում։ Մեկ մեծ՝ 8.7 կմ երկարությամբ թունելի և երեք կամրջի շինարարությամբ մենք 2 ժամով կրճատում ենք երթևեկության տևողությունը։ ԵՄ-ի հետ այս մասով բանակցություններ են ընթանում, դրանք դեռ չեն ավարտվել։ Սա առաջնահերթ նախագիծ է կառավարության համար և պետք է իրականացվի։ Ունենք հստակ պատկերացում նաև գնի մասով։ Անհրաժեշտ է շուրջ 350 միլիոն դոլար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ