News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Մենք կրթության ոլորտում ունենք ահռելի խնդիրներ. բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել է երեք աշակերտ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Մենք ունենք այդ կարգի խնդիրներ կրթական ոլորտում, քանի որ արժեզրկվել եւ հեղինակազրկվել են ուսուցիչները, որովհետեւ նախարարը նրանց անվանում է ընտրակեղծարար:

Տնօրենը ծնող է կանչում, ծնողը գալիս տնօրենի սենյակից զանգում է նախարարին, հեռախոսը փոխանցում է տնօրենին եւ փոխանակ նախարարը պարզի ինչն է խնդիրը, որ ծնող է կանչել տնօրենը, սկսում է մուննաթ գալ տնօրենի վրա:

Այս իրավիճակով, ունենալով այսքան մեծ խնդիրներ մի նախարարությունում, որը գերկարեւոր է երկրի համար, միացնում ենք եւս մեկը, որը կրկին հարուստ է խնդիրներով»,- ընդգծեց նա:

Տպել