News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի թատերական գործիչների միությունը եւ ԵՄ պատվիրակությունը միասին ներկայացրել են «Կոմեդիա Պիրամի եւ Ֆիսբայի մասին» բեմադրությունը՝ Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազը» պիեսի հիման վրա։ Ներկայացմանը մասնակցում են հայ եւ եվրոպացի դերասաններ։

Ներկայացումները անցել են Հայաստանի մի քանի քաղաքներում՝ Վանաձորում, Գյումրիում, Գավառում, Գորիսում, Կապանում եւ Երեւանում։ Ներկայացման առանձնահատկությունն այն է, որ Եվրոպայի 8 երկրներից հրավիրված դերասանները խաղում են իրենց մայրենի լեզվով։ Ինչպես Պարոնյանի անվան թատրոնում ներկայացումից առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, այս նախագիծը ունի խորհրդանշական նշանակություն, քանի որ ցույց է տալիս, որ «մենք եվրոպացիներս խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն հասկանում ենք միմյանց ընդհանուր մշակութային արժեքների շնորհիվ»։ «Շեքսպիրը մեր ընդհանուր նույնականացման մասն է, եւ մենք կարող ենք խոսել տարբեր լեզուներով, սակայն հասկանալ միմյանց»,- նշել է դեսպանը՝ նախագծին ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու համար շնորհակալություն հայտնելով ռեժիսոր Հակոբ Ղազանչյանին։

Իր հերթին Հակոբ Ղազանչյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին հետաքրքիր փորձարկման համար, որի ընթացքում հաջողվել է կամուրջ կառուցել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մշակութային կապերի զարգացման համար։ Նա նաեւ ընդգծել է, որ եվրոպական դերասաններին տպավորել է Գորիս քաղաքը եւ Սյունիքի մարզն ընդհանրապես, եւ ոմանք ասել են, թե հաջորդ տարի ուզում են ընտանիքներով գալ այստեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ