News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Անձրեւները մինչեւ ապրիլի 20-ը շարունակվելու են, իսկ 20-ին շատ ինտենսիվ են լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ լեռնային շրջաններում տեղումները լինելու են ձյան տեսքով:

Նրա խոսքով, ջերմաստիճանն նվազելու է առավելագույնը հասնելով +3 աստիճանի:

«Օդերեւութաբաններն  99 տոկոսով ասում են, որ ցրտահարություն չի լինի: Զրոյից ցածր ջերմաստիճան չեն կանխատեսում»,-ասաց Ցոլակյանը:

Նա հավելեց, որ արդեն երեկ առաջին կարկուտը եղել է, որը մեծ վնասներ չի պատճառել. «ապրիլի 18-19-ին նորից կարկուտ սպասվում է»:

Իր հերթին գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը եւս նշեց, որ ունի տեղեկություններ, որ կարկուտից լուրջ վնասներ այս պահին չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ