News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օրինագծով առաջարկվում է քննարկել դատապարտյալների բաշխման հարցը, այդ թվում մոտ հարազատների հետ շփման հանգամանքները եւ պայմանները, ինչը էական նշանակություն կունենա ընտանեկան կյանքի եւ արտաքին աշխարհի հետ կապի պատշաճ մակարդակի ապահովման համար:

Ապրիլի 18-ին Ազգային ժողովում Քրեակատարողական օրենսգրքում եւ «Կալանավորված եւ ձերբակալված անձանց պահելու» մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկմանն այս մասին ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ արտաքին աշխարհի հետ կապ ապահովելու տեսանկյունից տվյալ փաթեթում կարեւոր առաջարկություն կա: Խոսքը դատապարտյալների հարազատներին եւ մտերիմներին երկարատեւ այցերի հնարավորության տրամադրման մասին է, մասնավորապես այն մասին, որպեսզի դատապարտյալի մտերիմ բարեկամին թույլ տրվի երկու ամիսը մեկ անգամ այցելել ազատազրկված քաղաքացուն:

Ընդ որում պաշտոնյան հավելեց, որ առաջարկվում է նաեւ թույլատրել երկարատեւ այցելությունն այն մարդկանց, որոնք դատապարտյալի ընտանիքի մտերիմ անդամնրը չեն, ամուսնական կարգավիճակում չեն նրա հետ, սակայն նրանցից ընդհանուր երեխաներ ունեն: Տվյալ այցելությունները նույնպես երկու ամիսը մեկ անգամ կանցկացվեն:

Բացի այդ փոխնախարարը պարզաբանեց, որ օրենսդրական փաթեթի համաձայն՝ առաջարկվում է չեղարկել սգո եւ այլ միջոցառումների կարճ այցելության արգելքը, մասնավորապես մոտ հարազատների հուղարկավորությունների, որոնք տարածվում են  ծանր հանցագործությունների համար երկարատեւ ժամկետով դատապարտված  անձնաց վրա:

«Դատապարտյալին նաեւ կարճատեւ արձակուրդ կտրամադրվի նրա երեխային մանկատուն կամ ազգականներին փոխանցելու դեպքում», -ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նրանք նաեւ առաջարկում են չեղարկել մեկ խցում ցմահ ազատազրկված եւ սահմանափակ ժամանակահատվածով ազատազրկված անձանց պահելու արգելքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ