News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գազի ներկրման գինը բարձրացել է հունվարի 1-ից, քանի դեռ վերջնական սպառողների սակագները չեն բարձրանում, այդ տարբերության փոխհատուցումը ընկերության կողմից է լինում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանին գազի գինի բարձրացումն ինչպե՞ս չի ազդել գազի սակագնի վրա։

Նա նաեւ հերքեց լուրը, թե պետությունը պարտքեր է կուտակել. «Սա պարզաբանում եմ նաեւ այն բանի համար, որ  վերանան կասկածները, թե պարտքեր են կուտակվում։ Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ որեւէ պարտք պետության կողմից չի կարող կուտակվել»։

Բաղրամյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ, թե ինչի հաշվին է իրականացվելու գնի սուբսիդավորումը, սակայն չի կարող հստակ նշել, թե արդյունքները երբ պարզ կլինեն, քանի որ այդ առաջարկությունները պետք է քննարկի ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ։  Անդրադառնալով տեսակետին, թե տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին է լինում սուբսիդավորումը, Բաղրամյանն ասաց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը օպտիմալացման գործընթաց է սկսել։

«Ընդհանուր ընկերությունում սկսվել են օպտիմալացման գործընթաց եւ այդ օպտիմալացման շրջանակներում կարող է նաեւ տեսուչների որոշակի քանակ կրճատվել։ Չեմ կարծում, որ մենակ ստորին օղակներին է վերաբերում, որովհետեւ ընկերություն ինքն է որոշում, թե ինչ ուղղությամբ է տանելու։  Իսկ ինչ վերաբերում է հարցերին, թե եթե կարելի էր կրճատել, ապա ինչո՞ւ չէին կրճատում մինչ այժմ, ապա ասեմ, որ օրենսդրական որոշակի խնդիրներ կային մինչ այժմ՝ մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը: Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ կնքված միջպետական համաձայնագրեր կային, որոնք ունեին սահմանափակումներ, դրանից ելնելով էլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եթե ունենար մեծ ցանկություն, չէր կարող որեւիցե փոփոխություն իրականացնել»,- ընդգծեց նա։

Գարեգին Բաղրամյանի  խոսքով՝  վերջերս Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջկառավարական նիստին ձեռք է բերվեց համաձայնություն,  որ մինչեւ հուլիսի 1-ը կներկայացվի համաձայնագրի նախագիծ, որում կներկայացվեն սահմանին գազի գնի ձեւավորման մեխանիզմները։

«Կարծում եմ՝ սա որոշակի հստակություն ու կայունություն կմտցնի գազի գինը սահմանելու համար, այն համաձայնագիրն առնվազն 5 տարվա կլինի։ Սա կենթադրի, որ մենք բավականին կանխատեսելի կիմանանք, թե ինչ է լինելու գազի գնի մեծությունը սահմանին, բայց որը չի բացառում, որ եթե քաղաքական պայմանավորվածություն լինի  2 պետությունների ղեկավարների միջեւ, գինը սահմանվի ավելի ցածր,  քան այդ համաձայնագրով է»,- եզրափակեց Գարեգին Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150 ԱՄՆ դոլարից դարձնելով 165 ԱՄՆ դոլար, սակայն ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ