News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻՆ-ը մտադիր  է դիմել Երեւանի քաղաքապետարան քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Այս մասին ասուլիսին հայտնեց ԱԻ նախարար Ֆելքիս Ցոլակյանը:

Խոսքը բնակիչների եւ վարձակալների կողմից տեղադրված ուղեփակոցների մասին է, կիպ կառուցված շենքերի, հակահրդեհային միջոցների բացակայության մասին:

Պատասխանելով ապաստանների մասին հարցին՝ նախարարն այստեղ էլ մռայլ իրավիճակ արձանագրեց: Հանրապետությունում ընդհանուր մոտ 300 ապաստան կա, մեծ մասը օգտագործման համար անպիտան է, մի մասն ընդհանրապես մասնավորեցվել է:

ԱԻՆ-ն առաջարկում է չխլել սեփականատերերից ձեռքբերված սեփականությունը, բայց պարտավորեցնել նրանց տարածքը պիտանի վիճակի բերել, թույլ տալ օգտագործել ազատելու  մասին առաջին պահանջի պայմանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ