News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայրենական արտադրողներից մեկի՝ «Արարատցեմենտ» ընկերության կողմից ցեմենտի գների նվազեցումը բարի կամքի ժեստ է: Այս մասին ապրիլի 19-ին ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» եւ «Գործունեության իրականացումն իրազեկելու մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նրա խոսքով՝ դրա հիմնական ուղերձն էր տնտեսական հեղափոխության մասին իշխանությունների գաղափարին աջակցելու ցանկությունը: «Մենք հրաշալի հասկանում ենք, որ ցեմենտը, ըստ էության, շինարարություն է, իսկ շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի»,- պարզաբանեց Աբովյանը:

Պատգամավորը, միաժամանակ, նշեց, որ եթե ցեմենտի հիմնական բաղադրիչ կլինկերն արտադրվի Հայաստանի սահմաններից դուրս, իսկ դրանից հետո երկրում կատարվի միայն դրա կապոցավորումն ու փաթեթավորումը, ապա հայկական աշխատաշուկայում քաղաքացիները կսկսեն աշխատատեղեր կորցնել: Արման Աբովյանի կարծիքով՝ դրա փոխարեն անհրաժեշտ է խրախուսել տեղական արտադրողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ