News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Բլերսթաուն քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) բնակիչները հետ են մղել կատաղած աղվեսին, հաղորդում է Lenta–ն՝ հղում կատարելով The Daily Record պարբերականին:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 13-ի առավոտյան: Կենդանիների հսկողության բաժնի աշխատակից Սքոթ Հենդրիքսի խոսքերով՝ կինը ֆերմայում մտել էր սարայ կատուներին կերակրելու համար: Ներսում նա տեսել էր մոխրագույն երանգավորմամբ աղվեսին եւ մեկ սպանված կենդանու: Գիշատիչը մոտենում էր կնոջը: Վերջինս նետել է կատվի կերը գազանի ուղղությամբ, սակայն աղվեսը շարունակում էր հետապնդել նրան:

Ամերիկուհին վազել է դեպի տուն, եւ այդժամ աղվեսը երկու անգամ կծել է նրա ոտքը: Աղմուկը լսել է նրա դուստրը: Նա դուրս է եկել բակ եւ, շփոթելով գիշատչին կատուներից մեկի հետ, նետել է կացինը նրա ուղղությամբ: Գործիքն ընկել էր կենդանու հարեւանությամբ: Այնուհետեւ նա վերցրել էր բահն ու հարվածել աղվեսի գլխին:

Մի քանի տղամարդ, որոնք անցնում էին մոտակայքում, լսել են բղավոցները: Նրանցից մեկը մոտեցել էր տանն ու սպանել գիշատչին բահի միջոցով:

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց եւ ստացել անհրաժեշտ բուժօգնությունը: Ապրիլի 16-ին իշխանությունները եզրակացրել են, որ աղվեսը վարակված էր կատաղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ