News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չգիտեմ, թե ում նկատ ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ախպերական» հարաբերությունների մասին խոսելիս, բայց միանգամից ասեմ, որ երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք (https://fip.am/5082), թեեւ Դավիթը իմ ընկերն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գրառմանը:

Իոաննաիսյանը, նաեւ գրել է. «Բայց այս գործում կան ակնհայտ խնդիրներ (մի ամբողջ փունջ) եւ ես հուսով եմ, որ Վարչապետի կողմից «նորմալ քննության ապահովելը» կարտահայտվի քննության բազմակողմանիության ապահովմամբ եւ ոչ «Վանեցյանի գործն ա, թող ինքն էլ անի»-ով:

Հ.Գ. Իմիջայլուց, ինչի՞ համար ենք մենք ՀՔԾ պահում, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի գործը պիտի ԱԱԾ-ն քննի»:

 

Տպել
Ամենաշատ