News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Facebook-ը համագործակցում է Շրի Լանկայի իրավապահ մարմինների հետ եւ հեռացնում ահաբեկչությունների հետ կապված հրապարակումները, որոնք խախտում են ցանցի կանոնները, հայտնում է TechCrunch պարբերականը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչական հարձակումներից հետո Շրի Լանկայի իշխանությունները ժամանակավորապես արգելափակել են սոցցանցերը եւ մեսենջերները, ներառյալ WhatsApp-ը, Viber-ը եւ Facebook-ը:

«Facebook-ի աշխատակիցներն աջակցություն են ցույց տալիս արտակարգ արձագանքման ծառայություններին եւ իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ հայտնաբերում ու հեռացնում են կոնտենտները, որոնք խախտում են մեր նորմերը: Մեզ հայտնի է կառավարության հայտարարությունը ցոցցանցերի արգելափակման մասին: Մարդիկ մեր ծառայկությունների կարիքն ունեն իրենց մերձավորների հետ շփվելիս, եւ մենք ձգտում ենք պահպանել մեր ծառայության աշխատանքը ու այս ողբերգական օրերին օգնել հանրությանն ու երկրին»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչ Ռուչիկի Բուդհռաջին:

Նշվում է, որ «երեքշաբթի՝ ապրիլի 23-ին, Շրի Լանկայում հայտարարվել է ազգային սգո օր»: Պետական հաստատությունների շենքերի վրա պետական դրոշները կիջեցվեն, երկրի ամբողջ տարածքում զվարճանքի միջոցառումները կչեղարկվեն:

Ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի, Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում:

Վերջին տեղեկություններով՝ 8 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 290-ի, որոնց թվում կան Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Տուժել է մոտ 500 մարդ: Շրի Լանկայում Ռուսաստանի  դեսպանատունը հայտնել է, որ զոհերի եւ տուժածների թվում ռուսաստանցիներ չկան, եւ խորհուրդ է տվել Կոլոմբո չայցելել:

Ներկայումս ոստիկանները ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով ձերբակալել են ավելի քան 24 մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ