News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին, կամ առնվազն իգական սեռի ներկայացուցիչները, որոնք զինծառայություն չեն անցնում, այո 22 տարեկանում պետք է երեք լեզու իմանան, եւ երեք տարվա մասնագիտական ստաժ պետք է ունենան: Այս մասին, այսօր՝ ապրիլի  22-ին, ԵՊՀ այցելության ժամանակ դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ հաճախ մարդիկ աշխատանքային չափանիշներն են ուզում իրենց հարմարեցնել, ոչ թե իրենք հարմարվեն շուկայում առկա աշխատանքային պահանջարկին. «Երբ ասում ենք մագիստրոս, ի՞նչ նկատի ունենք, մենք ինչի համար ենք նրան պատրաստում: Օրինակ ասյօր բուհական համակարգում գալիս է պահանջարկ՝ 10 հոգի էսինչ մասնագետ, 60 հոգի էնինչ մասնագետ: Բայց երբ ուզում ենք հասկանալ, թե այդ թվերը ոնց են ձեւավորել, պարզվում է այդ հարցի պատասխանը ոչ ոք չգիտի, ավանդույթով այդպես եկել է: Երբ մենք ուսանողին այդ բուհի դիպլոմը տալիս ենք, արդյոք որպես պետություն երաշխավորում ենք, որ այդ մասնագիտությանը համարժեք մասնագետ է: Չենք երաշխավորում, թողնում ենք անհատի վրա, թե որքանով նա ինքնակրոթւթյամբ դա կլրացնի»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է աշխատաշուկան այնպես կառուցել, որ եթե մարդը կրթություն ունի, կկարողանա աշխատանք գտնել եւ դրանով իր բարեկեցության նվազագույնն ապահովել:

Փաշինյանը հիշեցրեց, որ կար ժամանակ, որ դիմորդների մեծ ասը կամ իրավաբանական էր ընդունվում կամ տնտեսագիտական. «Որովհետեւ մոդան դա էր: Այսօր ունենք իրավիճակներ, որ ասում են՝ երեխաս բարձրագույն կրթություն ունի, բայց չի կարողանում աշխատանք գտնել: Սա խորքային պրոբլեմի մասին է խոսում: Այս նախադասություն օգտագործողը դեռ այն տրամաբանության մեջ է, որ ինքն իր 25-ամյա երեխայի համար պետք է աշխատանք գտնի»,-ասաց վարչապետը:

Տպել
Ամենաշատ