News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես չեմ հավատում, որ կրթություն, գիտելիք, հմտություն ունեցող մարդը որևէ ոլորտում աշխատանք չգտի. եթե չի կարող գտնել, ապա` կարող է ստեղծել: Այս մասին, այսօր՝ ապրիլի  22-ին, ԵՊՀ այցելության ժամանակ դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այսօպր նայենք աշխարհում հաջողակ մարդկանց պատմությունը, կտեսնենք, որ հենց այդ բանաձեւն է աշխատում: Միշտ է այդպես եղել»,-ասաց վարչապետը:

Նա հարց ուղղեց ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ներկայացուցիչներին. «Արդյոք այս ֆակուլտետից դիպլոմը ձեռքին դուրս եկող բոլոր մարդիկ ունեն պատշաճ կրթություն, պատշաճ գիտելիք, պատշաճ հմտություններ»:

Ֆակոլտետի դեկանը խոստովանեց, որ իրենց շրջանավարտները չեն համապատասխանում այդ երեք պահանջներին. «Ունենալով լշատ լավ ուսանողներ, որոնք քննություն են բռնում շատ ոլորտներում, կրթությունը շարունակում են հարվարդի եւ եվրոպական համալսարաններում, բայց մեր ակադեմիական կրթությունը թույլ չի տալիս ունենալ լավ հմտություններ: Պրակտիկայի բացակայությունն է նաեւ: Այստեղ մենք ունենք խնդիրներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ