News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանը  ձախողել է մի հարցում, որի մասին առաջին անգամ եմ ասում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար  Դավիթ Խաժակյանը:

«Մի քանի ամիս առաջ մի շարք համայնքային տուրքեր բարձրացվեցին այն հիմնավորմամբ, որ քաղաքի եկամուտները մեծանան: Քաղաքապետարանը թերհավաքագրել է եկամուտները առաջին եռամսյակի համար: Ապշեցուցիչ է, որ 50 մլն դրամ ավելի քիչ է հավաքագագրվել նախորդ տարվա համեմատ: Այսինքն բարձրացնում ենք տուրքերը, որ ավելի շատ գումար հավաքենք, պարզվում է նախորդ տարվանից քիչ ենք հավաքել: Եթե այսպես հավաքագրենք, բյուջեն չենք կարողանա կատարել»,-ասաց Խաժակյանը:

Նրա խոսքով, իրական ցուցանիշները քողարկելու նպատակով քաղաքապետը մարտի 29-ին կայացրել է ամոթալի մի որոշում. «Որոշում է կայացվել եռամսյակում ակնկալվող մուտքը 140 մլն դրամով նվազեցնելու մասին, որպեսզի հետո ամփոփելիս ասի՝ մենք 100 տոկոսով կատարել ենք բյուջեն: Չհասցրեցիք այդ հայտարարությունն անել: Բյուջեն թերակատարվել է, որը խնդիրներ է առաջացնելու»:

Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանը միայն ասաց. «Ես ձեզ հետ համաձայն չեմ: Անցնենք առաջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ