News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

«Կանազի» մշակույթի տունը դեռեւս 2017 թվականի աշնանը տրվել է անհատույց օգտագործման, անցել է մեկ տարուց ավելի, բայց պայմանագրերը կարծեմ թե չեն կատարվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը:

Ընդ որում, նա «կանազ»-ի փոխարեն շփոթվեց եւ ասաց «կամազ», ինչն առաջ բերեց ներկաների ծիծաղը: «Կամազ» բառն ակտուալ է, դրա համար շփոթեցի»,- կատակով իրավիճակը փրկեց Զաքարյանը:

Ի պատասխան քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանն ասաց. «Կանազ» մշակութային տան հետ կապված այն անհատույց օգտագործման իրավունքով տրվել է կազմակերպությանը: Աշխատակազմն է իրականացնում վերահսկողությունը: Կոնկրետ էս հարցով համագործակցում ենք նաեւ ավագանու անդամների հետ: Ավագանու անդամները հանդիպել են օգտագործողի հետ, տեղեկացրել են պարտավորությունների կատարման մասին: Այս պահին էլ դա մեր տիրույթում է: Օրենսդրությամբ սահմանված կարգով այդ մոտեցումը կարտահայտվի»:

Հիշեցնենք, որ դեռեւս 2017 թվականի հոկտեմբերին Երեւանի ավագանին (այդ ժամանակ նախորդ ավագանին էր գործում-խմբ) որոշել էր անբարեկարգ վիճակում գտնվող Կանազի մշակույթի պալատը 10 տարով հատկացնել «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին՝ հանձինս ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի և պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի։

Տպել