News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անդրեյ Մանդելշտամը Հայոց ցեղասպանությունը նկարագրել է ավելի շուտ, քան հայտնվել է այդ եզրույթը։ Այս մասին Էջմիածնում Անդրեյ Մանդելշտամի 150 ամյակին նվիրված կլոր սեղանի ժամանակ ասել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, Մանդելշտամը կանխագուշակել է, որ իշխանության եկած երիտթուրքերի քաղաքականությունը կարող է հանգեցնել Օսմանյան կայսրությունում ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայերի համար, սպառնալիքի։ «Կարեւորն այն է, որ Մանդելշտամը նշել է, որ Հայերի ցեղասպանությունը կազմակերպվել է երկրի բարձրագույն ղեկավարության կողմից»,- ասել է նա։ Փորձագետը հավելել է, որ ռուս դիվանագետը արդեն այն ժամանակ տեսել է «Մեծն Թուրանի» գաղափարի հնարավոր իրականացման սպառնալիքը։

Նշենք, որ ապրիլի 23-ին Էջմիածնում անցկացվել է կլոր սեղան՝ նվիրված ռուս դիվանագետ Անդրեյ Մանդելշտամի 150 ամյակին։ Միջոցառմանը նաեւ մասնակցել են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գիտնականներ, հասարակական գործիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ