News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակական պրոցես է, այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր քայլերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ քայլերը դրական է գնահատում:

«Դա մի գործընթաց է, որը կարեւոր է ոչ միայն մեզ համար, այլեւ այն ունի գլոբալ նշանակություն: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը թույլ է տալիս խուսափելու հետագայում նման ողբերգության կրկնությունից»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վերջերս քննադատվում է, որ ՀՀ նոր իշխանությունները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում բավարար ջանքեր չեն գործադրում, Կարեն Միրզոյանն ասաց. «Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ պետք է խոսեն լիազորված մարդիկ: Այսօրվա իմ կարգավիճակով, չառնչվելով այդ հարցին, կարծում եմ՝ ճիշտ չի լինի հանդես գամ գնահատականներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ