News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե հայ իշխանությունները լինեին առողջ եւ գրագետ, ապա իրենց առաջնահերթ խնդիրը պետք է համարեին, որ ռուս-թուրքական պայմանագրից մեզ վերաբերվող ամեն բան հանեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին Ծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ազգային շահերին հարիր քաղաքականություն վարեր, ապա պետք է որդեգրած լիներ ռազմավարություն՝ ցեղասպանության հետեւանքները վերացնելու նպատակով:

«Պետք գիտակցենք ու հետեւողականորեն այդ ուղղությամբ աշխատենք, իսկ գաղթականի մտածելակերպին հարիր, թե վայ ճանաչեցին, վայ մեզ հետ սգացին, դատապարտեցին՝ դա հարիր չէ պետությանը: Դրանով կարող են ուրախանալ գաղթականները: Զբաղվում ենք ինքնախաբեությամբ, գաղթականների մակարդակով ենք անդրադառնում այս հարցին: Բնակաբար, գաղթականի ճակատագրին էլ կարժանանանք»,- ասաց Հայրիկյանը, եւ նշեց, որ կարեւոր է Ցեղասպանության հետեւանքների հատուցման մասին արդյունավետ կերպով զբաղվել, եւ դրա մեջ ներառել նաեւ Արցախի հարցը:

Տպել
Ամենաշատ