News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե ուզում ենք միջազգային ճանաչում ունենա Հայոց ցեղասպանությունը, ապա պետք է հզորացնենք տնտեսությունն ու զարգացնենք մշակույթը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյան, նշելով՝ որ առաջին անգամ է ապրիլի 24-ին գտնվում Հայաստանում. «45 տարի, միշտ այս օրը Լիոնում պայքարել եմ Ցեղասպանության ճանաչման համար, բայց այսօր եկել եմ Հայաստան, եւ շատ հուզված եմ»,- ասաց նա:

 Ժորժ Կեպենեկյանի խոսքով, եթե ուզում ենք՝ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ապա պետք է շարունակենք պայքարը միջազգային ճանաչման համար: Ըստ նրա՝ հարցն այլ լուծում չունի, Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը:

«Տարբեր ճանապարհներ կան ընդունելու, պետք է նոր մոտեցումներ ստեղծենք: Կարեւոր է այլ երկրների աջակցությունը, քանի որ մեր թշնամիներն ունեն նյութական եւ տնտեսական մեծ ուժեր: Մենք էլ ունենք խելք, եւ այսօր նոր սերունդը պետք է հետ չնայի, այլ նայի դեպի ապագա»,- ասաց Լիոնի քաղաքապետը, եւ ավելացրեց, որ պետք է ստեղծվեն հզոր համալսարաններ, եւ երազելու փոխարեն պետք ստեղծված վիճակը փոխեն:

Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալը նշեց, որ պետք չի հույսեր փայփայել, թե Թուրքիայի այսօրվա իշխանությունները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը. «Պետք չէ պարապ հույսեր ունենալ, պետք է քայլեր անենք, որ փոխենք այսօրվա վիճակը»: Անդրադառնալով Արցախի հարցին՝ նա ասաց, որ հայ ժողովուրդը որտեղ էլ լինի, միեւնույն է մնում է հայ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ