News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի մի քանի թեկնածուներ միացել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերին, որոնք այս տարի ներկայացվել են Սենատ եւ Կոնգրես: Այս մասին հայտնում է «Al Monitor»-ը:

Սենատորներ Էլիզաբեթ Ուորենը եւ Քամալա Հարիսը սենատոր Բոբ Մենենդեսի Ցեղասպանության ճանաչման բանաձեւի համահեղինակներն են: Ներկայացուցիչների պալատի անդամներ Տուսլի Հաբարդը եւ Սեթ Մուլթոնը, որոնք հայտարարել են իրենց նախագահական արշավի մասին, ստորագրել են Ներկայացուցիչների պալատի բանաձեւը: Մեկ այլ թեկնածու՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Էրիկ Սվաուելը, նույնպես 2017 թվականին աջակցել է Կոնգրեսի բանաձեին, բայց դա այս տարի դեռեւս չի կատարել:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ակնկալում է, որ արձակուրդից վերադառնալուց հետո բանաձեւին ավելի շատ կենգրեսականներ կաջակցեն: Նրանցից մեկն է Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը, եւ նրա մամուլի քարտուղարն «Al Monitor»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ