News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը պնդում է, որ ընկերությունը չի ցանկանում, որպեսզի սմարթֆոնների օգտատերերն իրենց ամբողջ ժամանակն անցկացնեն սարքերով զբաղվելով, փոխանցում է Sky News-ը:

«Apple-ը երբեք չի ցանկացել օգտատիրոջ ժամանակն առավելագույնի հասցնել, մենք բիզնեսի տեսանկյունից դրանով մոտիվացված չենք»,- ասել է նա: «Ամեն անգամ, երբ ձեռքն եք առնում հեռախոսը, նշանակում է, որ դուք շեղվում եք այն մարդուց, ում հետ գործ ունեք: Եթե ձեր հեռախոսին ավելի շատ եք նայում, քան որեւէ մեկի աչքերին, դուք սխալ եք վարվում»,- նշել է նա:

Նա հայտնել է, որ կրճատել է հավելվածների քանակությունը, որոնք իրեն push-իրազեկումներ էին ուղարկում: «Ես ինձ հարցրեցի՝ իսկապե՞ս օրական հազարավոր իրազեկումներ ստանալու կարիք ունեմ: Դա այնպիսի բան չէ, որ մեծացնում է իմ կյանքի արժեքավորությունը կամ ինձ ավելի լավը դարձնում, ուստի եւ դրանցից հրաժարվեցի»,- ասել է նա:

Apple-ը 2009 թվականին է ներկայացրել push-իրազեկումների իր ծառայությունը եւ այդ ժամանակից ի վեր նոր գործառույթներ է ավելացրել, այդ թվում՝ գտնվելու վայրի մասին տեղեկացումը:

Սա այնպիսի գործառույթ էր թվում, որը ստեղծվել է այն նպատակով, որ օգտատերերը հեռախոսով ավելի շատ ժամանակ անցկացնեն: Սակայն հիմա ընկերության գլխավոր տնօրենը այս գործիքից նույնիսկ հրաժարվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ