News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Լրագրողների հարցը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ իրեն Ռուսաստանում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքի մասին, զվարճացրել է կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանին։ Ապրիլի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցում Հայկ Գեւորգյանը, մասնավորապես, նշել է, որ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր, հատկապես այն բանի վերաբերյալ, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին շնորհվել գեներալի կոչում։ «Այս ամենը ծիծաղ է առաջացնում»,- քմծիծաղով ասել է Հայկ Գեւորգյանը։

Իր հերթին, «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասել է, որ որպես Հայաստանի քաղաքացի այս ամբողջ պատմությանը վերաբերվում է ծայրահեղ բացասաբար։ «Խիստ անցանկալի է, երբ քո երկրի նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչը, գեներալը, որը որոշակի չափով պետական գաղտնիքի կրող է, խնդրում է քաղաքական ապաստան մեկ այլ երկրում։ Բայց ինչ վերաբերում է այն հարցին, թե Ռուսաստանը կարող է մեզ հետ որոշակի սակարկության մեջ մտնել այս հարցով, ես այդպես չեմ մտածում, բայց եւ ինձ այդ հարցի փորձագետ չեմ համարում։ Ես չեմ կարող եւ չպետք է պատասխանեմ այն հարցերին, որոնց մասին տեղեկացված եմ ձեզանից քիչ»,- ասել է Թունյանը։ Նա կարծիք է հայտնել, որ այս ամբողջ պատմությունը ոչ մի վնաս չի պարունակում Հայաստանի միջազգային հեղինակության համար եւ նույնիսկ հակառակը՝ քանի որ, եթե բարձրաստիճան գործիչը, որին մեղադրել են ինչ-որ հանցագործության մեջ, փորձում է վերականգնել արդարությունը դատական կարգով, ապա դա «վկայում է այն մասին, որ երկրում ինչ-որ բան փոխվել է, իսկ արդարադատության համակարգը սկսել է աշխատել»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ