News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ է ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտարարում, թե առանց նախապայմանների պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բա արժանապատվությունն ո՞ւր մնաց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը։

Նա խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խայտառակ հայտարարությանը այն մասին, որ մենք շարունակում ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ շփման պատրաստ լինել. «Բա արժանապատվությունն ո՞ւր մնաց։ Դուք կարդո՞ւմ եք Թուրքիայի նախագահի թվիթերը։ Առաջ էինք անարժանապատիվ, հիմա՞ էլ։ Կառավարությունից արժանապատիվ հայտարարություններ կարող են միայն վարչապետն ու պաշտպանության նախարա՞րն անել»։

Քաղաքագետը կարծում է՝ սա քաղաքականության խնդիր է. «Բայց արտաքին գործերի նախարարին չեմ ցանկանում մեղադրել։ Նա որեւէ քաղաքականություն չի մշակում, նա ընդամենը խոսնակ է, ընդ որում՝ շատ զգույշ խոսնակ։ Սա քաղաքականության խնդիր է։ ԱԳ նախարարը նաեւ հայտարարեց, որ ցավոք սրտի բացասական ազդակներ են գալիս Թուրքիայից, իսկ ի՞նչ ազդակներ էիք սպասում»։

Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչու ՌԴ–ն ու Հունաստանը Հայոց ցեղասպանության մասով ապրիլի 24–ին հայտարարությամբ հանդես չեկան. «Ռուսաստանը Հայոց ցեղասպանության կապակցությամբ որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ, որովհետեւ նրա ամենամերձավոր դաշնակիցը Թուրքիան է։ Պաշտոնական Մոսկվան անգամ ցեղասպանություն բառը չօգտագործեց, կարծում եմ՝ Երեւանը պետք է արձագանքեր, քանի որ Պետդուման ճանաչել է, այսինքն՝ Ռուսաստանը պետական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»։

Հունաստանի մասով քաղաքագետը նշեց, որ խորքային պրոցեսներ են ընթանում այնտեղ. «Մի կողմից Թուրքիայի հետ մերձեցման միտումներ են նկատվում, մյուս կողմից կոնֆլիկտի սրացում։ Հույն–թուրքական հարաբերություններում շատ անորոշ վիճակ է, եւ կարծում եմ՝ նախընտրել են ռիսկի չդիմել։ Կարելի է նաեւ դա կապել նրա հետ, որ ՀՀ ղեկավարությունից Պոնտոսի հույների ցեղասպանության մասին որեւէ հայտարարություն չեն արել, բայց Հունաստանում պետք է հասկանան, որ դա անփութության հետեւանք է»։

Հայկ Ա. Մարտիրոսյանն անընդունելի է համարում Թուրքիայի հետ սահմանների բացումը. «Մենք պետք է համարենք, որ այդտեղ ունենք Սահարայի անապատի պես ինչ–որ տարածք, որովհետեւ սահմանների բացում կնշանակի Հայաստանի կործանում, դա մի պատ է, որը մեզ պաշտպանում է։ Այսօրվա իրավիճակում, երբ կան ԻՊ–ի մնացորդներ, որոնք ցրված են Մերձավոր Արեւելքում, եւ պատերազմ է սպասվում Հայաստանին, սահմանների բացման մասին խոսելը չգիտեմ ինչ ոլորտից է»։

Խոսելով շրջանառության մեջ դրված այն թեզի մասին, թե պետք չէ պահանջատեր լինել, պետք է այնքան հզորանալ, որ Թուրքիան մեզ հետ հաշվի նստի, նա խայտառակ որակեց այդ թեզը եւ շեշտեց, որ դրա ժամանակը չունենք։ «Կա՞ որեւէ մեկը, որ մտածում է Հայաստանը կարող է այնքան հզորանալ, որ Թուրքիան հաշվի նստի Հայաստանի հետ։ Նման բան անհնար է 200 տարի հետո էլ։ Չպետք է ֆիքսվենք ճանաչման գործընթացի վրա եւ առաջ տանենք մեր օրակարգը՝ այն է պահանջատիրությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Դեպորտա՞ցիա. Թուրքիայում աշխատող 70-100 հազար ՀՀ քաղաքացիները, հնարավոր է, արտաքսվեն. պատճառը հայտնի է
Թուրքիան կգնա՞ հայերի զանգվածային դեպորտացիայի...
Իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների իրենց տեսլականը չեն ներկայացրել. խոսեն, որ ի՞նչ ասեն. Մարուքյան
Պետք է պրոակտիվ մոտեցում ունենալ, ոչ թե ռեակտիվ...
Հայաստանը 2009-ին անպատրաստ սկսեց հայ-թուրքական պրոցեսը եւ ոչինչ չշահեց. Մարուքյան (ֆոտոռեպորտաժ)
Երեւի թե պետք էր ինչ-որ բան ժամանակին սկսել, բայց սպասելով, որ Թուրքիան դրան պատրաստ լինի եւ բավական երկար աշխատանք տանելով, որ Թուրքիայի մոտ դա ձեւավորվեր...
Հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելն ավելի կոպիտ սխալ էր, քան ստորագրելը. Արամ Սարգսյան
Հայաստանի իշխանությունները փորձել են հարեւան Թուրքիայի հետ 21-րդ դարին բնորոշ փոխհարաբերություններ հաստատել...
Խնդիր չենք տեսնում առանց նախապայմանների հայ-թուրքական բանակցությունների վերսկսման մեջ. ՀՅԴ
Նա նշեց, որ կուսակցությունը միշտ կողմ է արտահայտվել նրան, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայման լինի...
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը Ղարաբաղի համատեքստում է. թուրք քաղաքական գործիչ
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը պետք է դիտարկել ղարաբաղյան հարցի լուծման համատեքստում...