News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տրիպոլիում ավելի քան 30 հազար մարդ հեռացել է տնից մարտական գործողությունների պատճառով, նրանց ճակատագիրը, ովքեր մնացել են մարտական գործողությունների գոտում, անհանգստացնում է, ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

ԿԽՄԿ-ի կարծիքով՝ հումանիտար իրավիճակը Տրիպոլիում կտրուկ վատթարացել է վերջին երեք շաբաթներին։ Ավելի քան 30 հազար մարդ ստիպված է եղել լքել տները այն շրջաններում, որտեղ ընթանում են մարտական գործողություններ, կան հոսանքազրկումներ։

«Մենք ամենից շատ մտահոգ ենք խաղաղ բնակիչների ճակատագրով, ովքեր մնացել են մարտական գործողությունների գոտում։ Հոծ բնակավայրերն աստիճանաբար վերածվում են մարտադաշտերի»,- ասել է Տրիպոլիում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար Յունես Ռահուին։ Նրա խոսքով՝ բուժաշխատողների համար վտանգավոր է դառնում վիրավորներին տարհանելը գնդակոծությունների պատճառով։

«Սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի հիվանդանոցները եւ բուժհաստատությունները, նրանց աշխատակիցները եւ վիրավորներին տեղափոխող մեքենաները հնարավորություն ունենան կատարելու իրենց աշխատանքը»,- ասել է ԿԽՄԿ ներկայացուցիչը։

Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին հրամայել էր իր ուժերին սկսել Տրիպոլիի գրոհը՝ «ահաբեկիչներից ազատագրելու համար»։ Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Գարյան եւ Սուրման քաղաքներում։ Տրիպոլիում կառավարությանը լոյալ զինված կազմավորումները հայտարարել են ընդդեմ Հաֆթարի «Ցասման հրաբուխ» գործողությունն սկսելու մասին։

2011 թվականին Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն միասնական պետություն չէ։ Հիմա երկրում երկիշխանություն է տիրում։ Արեւելքում ժողովրդի ընտրած խորհրդարանն է, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ եւ Եվրամիության օժանդակությամբ ձեւավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ։ Արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ