News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաիանայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին փոխել է անունը Facebook-ի իր էջում։ Իր անվան ռուսալեզու «Владимир Зеленский» տարբերակը նա փոխարինել է ուկրաիներեն «Володимир Зеленський»-ով՝ հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Զելենսկու մամուլի քարտուղար Իրինա Պոպեդոնոսցեւը ասել է, որ նորընտիր նախագահին այդ քայլը անելու մղել են սոցցանցում նրա հետեւորդները։

«Մենք անունը փոխելու առաջարկություններ ենք ստացել մեր հետեւորդներից եւ արձագանքել ենք դրանց։ Միաժամանակ, դա տեղին էր՝ հաշվի առնելով նախագահի նրա նոր կարգավիճակը»,- նշել է Պոբեդոնոսցեւան։ Նա հավելել է, որ դա, այնուամենայնիվ, Զելենսկու անձնական էջն է, եւ շուտով կստեղծվի նոր էջ, որը կկոչվի «Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ