News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը բանակցություններ է վարում զարգացման նախարարությունների հետ նոր միջուկային համաձայնագրի մշակման համար, որը կներառեր ՌԴ-ին եւ Չինաստանին, փոխանցում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տանը մի քանի աղբյուրների:

«Սպիտակ տունն անցկացնում է նման գործարքի հասնելու նպատակով նախագահի համար տաբերակներ մշակելու լարված միջգերատեսչական քննարկումներ»,- ասել են հեռուստաալիքի աղբյուրները:

Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ սպառազինության վերահսկողությանը մասնակցեն Ռուսաստանն ու Չինաստանը, եւ պայմանագիրը պետք է ներառի սպառազինության բոլոր տեսակները, բոլոր մարտագլխիկները եւ բոլոր հրթիռները:

«Մենք ձգտում ենք նախագահին տարբերակներ ներկայացնել հնարավորինս շուտ»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ մինչ այս դեռեւս ոչ մի վարչակազմ նման փորձեր չի ձեռնարկել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում նշել էր, թե անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլորը միջուկային զենքից հրաժարվեն, այդ թվում՝ ՌԴ-ն եւ Չինաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ