News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կանանց ակտիվությունը քաղաքականության, տնտնտեսության մեջ, հանրային կյանքում, պետական կառավարման համակարգում որեւէ կերպ չի հակասում ավանդական ընտանիքի մասին մեր պատկերացումներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա իր համոզմունքն է:

«Մենք այսօր ունենք այդպիսի շատ տեսանելի օրինակներ, որոնք հիմնավորում են մեր այդ դիրքորոշումը: Ուզում եմ կոչ անել բոլոր կանանց, որ անեն իրենց քայլը նաեւ տնտեսական հեղափոխության գործում: Նաեւ ձեռներեցության մեջ կանայք կարող են ավելի արդյունավետ լինել, ավելի հաշվենկատ, ավելի հավասարակշռված, ունենան ավելի հաշվարկված լինելու ընդունակություն: Ես համոզված եմ, որ հայ կնոջ պատասխանատվության զգացումը մի փոքր ավելին է, քան մենք սովորաբար տեսնում ենք տղամարդկանց շրջանում:

Ես հավատում եմ, որ վիճակագրորեն կանայք ավելի քիչ են հակված կոռուպցիային եւ կոռուցպայի մեջ ներքաշվելուն, քան դա կարող է լինել տղամարդկանց շրջանում: Դա իմ համոզմունքն է: Ես համոզված եմ, որ կանանց ներգրավվածությունը գնալով շատանալու է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Համաժողովին մասնակցում են եւ ելույթներով հանդես եկան Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ -ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրետ Ֆարնուորթը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի FCEM-հայաստանյան նախագահ,  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի եւ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյան, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) նախագահ Մարի Քրիստին Օղլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ