News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանհանեն կարծում է, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն չափազանցնում են իրենց նավթային հատվածի հնարավորությունները՝ խոստանալով փոխհատուցել շուկայում իրանական նավթի պակասը, փոխանցում է IRNA գործակալությունը: 

«Որքան հասկանում եմ, այս երկրները չափազանցնում են իրենց նավթային հատվածի հնարավորությունները: Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի խոստումները ինչպե՞ս կարող են փոխհատուցել համաշխարհային շուկայում իրանական նավթի վակուումը»,- ասել է Զանհանեն: Նա հավելել է, որ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցները, որոնք հարվածում են նավթային ոլորտին, «բլեֆ չեն, այլ Իրանի հանդեպ թշնամանքի կտրուկ դրսեւորում»:

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին իր հերթին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի՝ իրանական նավթը փոխարինելու պատրաստակամությունն անվանել է «Իրանի ժողովրդի դեմ ագրեսիայի գործողություն»: «Այս երկու երկրները չեն կարող չհասկանալ, որ Թրամփը կարող է իր թշնամական քաղաքականությունը վարել եւս 1-2 տարի: Իսկ մենք տարածաշրջանում իրենց մշտական հարեւաններն ենք»,- Shana գործակալության փոխանցմամբ ասել է Վաեզին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ