News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ես չգիտեմ, թե ինչ հիմերով է Սերգեյ Բագրատյանը հերքում տեղի ունեցածը, ես 13 տարեկանից հետո, երբ դեռահասության խնդիրները հաղթահարել եմ, շատ պատասխանատու եմ վերաբերվում իմ խոսքերին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպին, երբ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ըստ որի՝  իր վրա հարձակում են գործել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը:

Փոխմարզպետն ասել է, որ Բագրատյանն ու Սեդրակյանը նաև իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ:

Քրիստինե Պողոսյանը նշեց, որ ինքն իր աչքով տեսել է տեսանյութերը, որոնք հրապարակելու իրավունք չունի. «Ես տեսել եմ տեսանյութը, տեսել եմ պարոն Բագրատյանի պահվածքը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ երիտասարդները, որոնք եղել են պարոն Բագրատյանի եւ իր թիմի հետ, եկել են եւ փոխմարզպետի դիմաց շատ անհարգալից ձեւով ծխախոտի մնացարդ են նետել եւ ագրեսիվ հարցրել, թե՝ ինչ կա, խնդիր կա՞, ինչ-որ բան ես ուզում ասե՞լ: Փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հորդորել է վերցնել ծխախոտը, չկեղտոտել տարածքը: Ռազմիկ Տոնոյանը հասկանալով  լարված իրավիճակը ընթացք չի տվել: Զանգահարել է ոստիկանապետին եւ խնդրել է, որ ոստիկաններ ներկա գտնվեն: Իսկ այն, ինչ հետո է կատարվել, ներկա են եղել Վայոց Ձորի ոստիկանապետը եւ երեք ոստիկաններ, որոնք ամեն ինչ տեսել են, ֆիքսել են»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նյութերն ուղարկվել են ՀՔԾ:

Ըստ Պողոսյանի՝ Սերգեյ Բագրատյանի զայրույթը պայմանավորված է Ռազմիկ Տոնոյանի՝ մարզում օրինականություն հաստատելու հանգամանքով. «Երբ ասում է՝ ես էնտեղ չեմ եղել, ես ուղիղ հարցնում եմ պարոն Բագրատյանին՝ եթե ես սուտ եմ ասում, թող ապացուցի, որ սուտ եմ ասում, որովհետև ես հակառակը կարող եմ ապացուցել, որ ինքը փոխմարզպետին անվանում է «Բերիա», «գործ տվող»: հայհոյանքների մասը բաց եմ թողնում, որը բացարձակապես հարիր չի պատգամավորին: Հուսով եմ, որ էթիկայի հանձնաժողով կստեղծվի»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Պողոսյանի խոսքով` ինքը տեսանյութը հրապարակելու իրավունք չունի, բայց, եթե Սերգեյ Բագրատյանը շարունակի հերքել կատարվածը, ինքը կխնդրի տեսանյութի հեղինակին հրապարակել այն:

«Իմ քայլի» պատգամավորի ներկայացմամբ Սերգեյ Բագրատյանն, այո, գինովցած է եղել, բոլորն էնցած են եղել թույլատրելի սահմանը. «Երբ ոստիկանությունում առաջարկել ու պահանջել են արյուն հանձնել, համաձայնել է միայն Ռազմիկ Տոնոյանը, մնացած բոլորը հրաժարվել են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ